Իրադարձություններ Հայաստանում
Ժամանակավոր ուղեգրման կարգ
ՀՀ մարզերի բժշկական հաստատությունները կարիք ունեն բժիշկ-մասնագետների` գրեթե բոլոր մասնագիտությունների գծով: Այդ խնդիրը միշտ եղել է ՀՀ կառավարության և մասնավորապես ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Բժշկական հաստատությունների կադրերով ապահովման իրավասությունը օրենսդրորեն վերապահված է տնօրեններին: Այն ինքնուրույն չհամալրելու դեպքում, առողջապահության նախարարությունը համապատասխան առաջարկ լինելու դեպքում, միայն բժշկ-մասնագետների համաձայնությամբ, մասնագետներ է ուղեգրում մարզեր: Պահանջարկի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու նպատակով, դեռևս 2005 թվականից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում ստեղծվել և գործում է բարձրագույն և միջին մասնագիտության գծով բժշկական կադրերի թափուր տեղերի պահանջարկին վերաբերվող մշտապես գործող տեղեկատվական բազա, որը տարին երկու անգամ պարտադիր, նաև ընթացիկ` պարբերաբար թարմացվում է: Տվյալներն ամփոփվում են, վերլուծվում, աշխատանքներ իրականացվում կադրերի համալրման ուղղությամբ:
Հատկապես կարևորվում է հրատապ պահանջարկ ներկայացնող անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նեոնատոլոգ մասնագետների պահանջարկը, քանի որ վերջիններիս բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ: Այդ է պատճառը, որ ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մայիսի 6-ի N 610-Ա հրամանով (համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարի հետ` 2008 թվականի մայիսի 29-ի N413-Ա հրամանով) հաստատվել է կարգ, որի համաձայն Երևան քաղաքի բժշկական հաստատություններից բժիշկ-մասնագետները ժամանակավոր ուղեգրվում են ՀՀ մարզերի մարզային ենթակայության բժշկական հաստատություններ:
Վերոհիշյալ հրամանը 2010թ. փոփոխության է ենթարկվել: Այն հնարավորություն է տալիս մարզային կազմակերպություններ ուղեգրել ոչ միայն Երևան քաղաքի, այլև ՀՀ մարզերի բժշկական հաստատություններից (միջմարզային, ներմարզային ուղեգրումներ):
Ուղեգրված բժիշկ-մասնագետի աշխատած փաստացի օրերի մասին ամսական հաշվետվությունը (տաբել) ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացնելուց հետո պայմանագրում նշված ամսական միջին աշխատավարձը և պարտադիր սոցվճարները մասնագետի անունով փոխանցվում են հիմնական աշխատավայր, և շուրջ 260 000 դրամ մեկ ամսվա համար (օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախս և աշխատավարձ` տեղամասային բժշկի մեկ ամսվա դրույքային աշխատավարձի չափով)` մարզային կազմակերպություն:
Ուղեգրման ընթացքում բժիշկ-մասնագետների աշխատանքի տեղը պահպանվում է:
Պայմանագիրը կնքվում է առավելագույնը 3 ամիս ժամկետով, որը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել:
Մանրամասը տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն, 211 սենյակ (հեռ. 56-50-85):
ՀՀ առողջապահության նախարարի 2008 թ. N 610-Ա հրամանով հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրված բժիշկ-մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները» հաստատելու մասին N 610-Ա հրամանը (համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարի հետ` 2008 թվականի մայիսի 29-ի N413-Ա հրամանով) և բժիշկ-մասնագետի ժամանակավոր ուղեգրման պայմանագրի օրինակը կցվում է:
22.04.2011 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6DAyBc' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ